«Վալենսիան» պարտվեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

«Վալենսիան» պարտվեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում մրցեց «Էսպանյոլի» հետ: «Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց միայն մեկ գոլ. 18-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Ալվարեսը:

Այս հաղթանակից հետո «Էսպանյոլն» ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 8-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 6 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Էսպանյոլ» – «Վալենսիա»՝ 1:0
Գոլը՝ Ալվարես 18՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում