Արտագնա խաղում «Միլանը» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Միլանը» գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ:
Ուդինեի «Ֆրիուլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով. հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Մարիո Բալոտելին, Ջակոմո Բոնավենտուրան և Քրիստիան Սապատան, իսկ «Ուդինեզեից» հաշվի կրճատեցին Էմանուել Ագբենակ-Բադուն և Դուվան Սապատան:
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» մնաց 3 միավորով՝ 18-րդ տեղում:
Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ուդինեզե» - «Միլան»՝ 2:3
Գոլերը՝ Ագբենակ-Բադու 51՛, Դուվան Սապատա 57՛ - Բալոտելի 5՛, Բոնավենտուրա 10՛, Քրիստիան Սապատա 45՛
Հեռացում՝ Բրունու Ֆերնանդեշ 90+2՛