Բալոտելի. Գոհ եմ իմ խաղից (տեսանյութ)

Բալոտելի. Գոհ եմ իմ խաղից (տեսանյութ)

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ հանդիպման (3:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Այդ խաղում Բալոտելին խփեց «Միլան» վերադարձից հետո իր առաջին գոլը:

-Մենք հաղթում էինք 3:0 հաշվով, բայց կորցրեցինք կենտրոնացվածությունը և մրցակցին թույլ տվեցինք երկու գոլ խփել: «Միլանը» մարտիկների թիմ է. շարունակեցինք պայքարել, քանի որ հիմար գոլեր էինք բաց թողել: Ցանկանում եմ գովաբանել թիմակիցներիս: Ինքս այսօր, ինչպես միշտ, աշխատել եմ թիմի համար: Հանդիպումը բարդ ստացվեց, քանի որ գիտեի՝ «Ուդինեզեի» ֆուտբոլիստները պրովոկացիաների էին դիմելու: Ամեն դեպքում, իմ խաղից գոհ եմ:

Պաշտպանների կոպիտ խա՞ղը… Թող հարվածեն ինձ և ստանան զգուշացումներ, իսկ գնդակը մնա մեզ մոտ: Հանդերձարանում և խաղադաշտից դուրս ես բնավ այնպիսին չեմ, ինչպիսին ինձ նկարագրում են և փորձում հունից հանել,-Բալոտելի խոսքը մեջբերված է «Mediaset Premium»-ից:



Հետևեք մեզ նաև Telegram-ում