Հայաստանի Գավաթ. Վիճակահանության արդյունքները

Հայաստանի Գավաթ. Վիճակահանության արդյունքները

Սեպտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Գավաթի 2015-2016 թթ. խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի Գավաթի խաղարակությանը կմասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8 թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից, որտեղ կհանդիպեն հետևյալ զույգերը՝

  • «Փյունիկ»-«Գանձասար»
  • «Ուլիս»-«Բանանց»
  • «Միկա»-«Շիրակ»
  • «Ալաշկերտ»-«Արարատ»

Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Շիրակ»/«Փյունիկ»-«Գանձասար» և «Ուլիս»-«Բանանց»/«Ալաշկերտ»-«Արարատ» զույգերի հաղթողները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում