Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանից 4 մարզիկ կմասնակցի

Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանից 4 մարզիկ կմասնակցի

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ խամաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները: Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի պաշոտանական ակյքը, արդեն հայտնի է հունահռոմեական հավաքականի՝ 4 ըմբիշներից բաղկացած կազմը, որը կղեկավարի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հայաստանը Մունգյանում կներկայացնեն Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը՝ 59 կգ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը՝ 66 կգ, միջազգային մրցաշարերի հաղթող Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ և մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սարգիս Քոչարյանը՝ 80 կգ:

Հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-9-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում