Շումախերը նիհարել է մինչև 45 կգ

Շումախերը նիհարել է մինչև 45 կգ

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը շարունակում է տնային պայմաններում վերականգնվել 2013-ի դեկտեմբերին ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից։ Երկար ժամանակ կոմայում գտնվելուց հետո այժմ լեգենդար արշավորդը կիսագիտակից և անշարժ վիճակում է։ Հաղորդվում է, որ Շումախերն այժմ 45 կգ է կշռում։

Հիշեցնենք որ գերմանացին վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս ընկնելու հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում