Հայտնի է՝ ովքեր են սպասարկելու Սուպերգավաթի խաղը

Հայտնի է՝ ովքեր են սպասարկելու Սուպերգավաթի խաղը

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր «Փյունիկի» ու Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից «Միկայի» միջև:

Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Էրիկ Արևշատյանը:

Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արթուր Սաֆարյանը և Արման Ալաբերքյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում