«Ինտերը» 5-րդ հաղթանակը տոնեց, «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

«Ինտերը» 5-րդ հաղթանակը տոնեց, «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Ռոբերտո Մանչինիի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Ֆիլիպե Մելոն:

Գործող չեմպիոն «Յուվենտուսը» միավորներ կորցրեց հետնապահ «Ֆրոզինոնեի» հետ խաղում: Թուրինում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին. 50-րդ րոպեին «Յուվենտուսին» առաջ մղեց Սիմոնե Ձաձան, իսկ հյուրերի պատասխան գոլը խփեց Լեոնարդո Բլանկարդը:

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Ռոման» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց. «գայլերը» 1:2 հաշվով զիջեցին «Սամպդորիային», «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Կարպիի» հետ, «Լացիոն» 2:0 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ:

 

Իտալիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում այսօր կայացած հանդիպումների արդյունքները ներկայացված են ստորև:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ինտեր» – «Վերոնա»՝ 1:0
Գոլը՝ Մելո 56՛

«Յուվենտուս» – «Ֆրոզինոնե»՝ 1:1
Գոլերը՝ Ձաձա 50՛ – Բլանկարդ 90+2՛

«Սամպդորիա» – «Ռոմա»՝ 2:1
Գոլերը՝ Էդեր 50՛, Մանոլաս 85՛/ինքնագոլ – Սալահ 69

«Լացիո» – «Ջենոա»՝ 2:0
Գոլերը՝ Ջորջևիչ 35՛, Անդերսոն 62՛
Հեռացում՝ Սիսոկո 56՛, Պանդև 85՛

«Կարպի» – «Նապոլի»՝ 0:0

«Ֆիորենտինա» – «Բոլոնյա»՝ 2:0
Գոլերը՝ Բլաշչիկովսկի 71՛, Կալինիչ 82՛

«Պալերմո»  – «Սասուոլո»՝ 0:1
Գոլը՝ Ֆլոկարի 35՛
Հեռացում՝ Ռիգոնի 85՛

«Կիևո» – «Տորինո»՝ 1:0
Գոլը՝ Կաստրո 75՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում