«Արսենալի» երկրպագուներն անկարգություններ են արել «Տոտենհեմի» մարզադաշտում (լուսանկարներ)

«Արսենալի» երկրպագուներն անկարգություններ են արել «Տոտենհեմի» մարզադաշտում (լուսանկարներ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Տոտենհեմ»-«Արսենալ» (1:2) հանդիպման ժամանակ «զինագործների» երկրպագուներն աչքի է ընկել անկարգություններով:

Երկրպագուների մի մասը վնաս է հասցրել «Ուայտ Հարտ Լեյն» մարզադաշտին՝ պոկելով ակումբի կարգախոսներով պաստառները: Երկրպագուներին հանգստացնելու համար անհրաժեշտ է եղել ոստիկանության աշխատակիցների միջամտությունը: Չի բացառվում, որ տեղի ունեցածի համար Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովը տուգանի «Արսենալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում