Արազ Օզբիլիս. Ռոնալդուն էլ մեկ տարի տուգանայինից գոլ չէր խփում

Արազ Օզբիլիս. Ռոնալդուն էլ մեկ տարի տուգանայինից գոլ չէր խփում

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Վոլգայի» հետ արդյունավետ անցկացրած հանդիպումից հետո պատասխանել է «Sport-express»-ի հարցերին:

-Շատ ուրախ եմ, որ երեկ վերջին տարվա մեջ առաջին անգամ մեկնարկային կազմում էի և խաղացի 90 րոպե: Ինձ համար դա շատ կարևոր է: Նաև գոհ եմ, որ կարողացա գոլ խփել, բայց դեռ վաղ է ասել, որ ես լավ մարզավիճակում եմ: Ժամանակ է հարկավոր, կշարունակեմ աշխատել:

-«Սպարտակի» կազմում առաջին անգամ հեռահար հարվածով գեղեցիկ գոլ խփեցիք: «Կուբանում» այդպես կանոնավոր անում էիք, բայց նոր թիմում չէր ստացվում: Վերադարձե՞լ են նախկին որակները:

-Չէի ասի, որ դրանք կորցրել էի: Այո՛, բոլորը գիտեն, որ կարող եմ ձախ ոտքով լավ հարվածել, բայց ոչ միշտ է գնդակը հայտնվում դարպասում: Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ տարուց ավելի չէր կարողանում տուգանային ուղիղ հարվածից գոլ խփել: Ինձ մոտ էլ եղավ այնպիսի շրջան, երբ չէր ստացվում հարվածել: Դա խոսում է միայն այն մասին, որ պետք է շատ աշխատել, իսկ հարվածել, իսկապես, կարողանում եմ (ժպտում է):

-«Զենիթի» հետ առաջիկա խաղից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Բոլորը գիտեն, որ «Զենիթը» շատ ուժեղ թիմ է: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Անհրաժեշտ ձևով ենք տրամադրվում, պատրաստ ենք և վստահ մեր մեր ուժերի վրա: Կարո՞ղ եմ առանձնացնել պետերբուրգյան թիմի ուժեղ կողմերը: Այդ մասին ավելի լավ է՝ մարզիչը խոսի: Մենք պարզապես պետք է յուրաքանչյուր դրվագում 100% նվիրվածությամբ խաղանք: Անգամ եթե մրցակիցն ուժեղ կողմեր է ունենում, լինում են օրեր, երբ ոչինչ չի ստացվում: Մենք երբեք չենք իմանա՝ ինչ տեղի կունենա:

-«Սպարտակի» բոլոր ֆուտբոլիստներին հարցրել են Մուրատ Յակինի և Դմիտրի Ալենիչևի նախընտրած ֆուտբոլի տարբերությունների մասին: Ըստ Ձեզ, էակա՞ն տարբերություններ են:

-Յակինի գլխավորությամբ շատ քիչ եմ խաղացել, այնպես որ՝ հետևություններ անելը բարդ է: Յուրաքանչյուր մարզիչ իր մոտեցումները, մարտավարությունն ունի: Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում