Ալենիչև. Երեկ Օզբիլիսն ինձ ուրախացրեց

Ալենիչև. Երեկ Օզբիլիսն ինձ ուրախացրեց

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը բարձր է գնահատել կիսապաշտպան Արազ Օզբիլիսի՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Վոլգայի» դեմ (7:0) ցուցադրած խաղը, սակայն նշել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ լավագույն մարզավիճակում չէ:

«Արազը լավ հանդիպում անցկացրեց. հիանալի գոլ խփեց, երկու գոլային փոխանցում կատարեց: Այժմ նա դեռևս այն մարզավիճակում չէ, որը թույլ կտա խաղալ առանց փոխարինման: Մենք դեռ պետք է որոշենք՝ կմասնակցի՞ Արազը շաբաթ օրը «Զենիթի» հետ կայանալիք խաղին: Երեկ նա ինձ ուրախացրեց»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալենիչևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում