Մխիթարյանը և թիմակիցները ներկա են եղել «IAA2015» ավտոցուցահանդեսին (լուսանկարներ, տեսանյութ)

Մխիթարյանը և թիմակիցները ներկա են եղել «IAA2015» ավտոցուցահանդեսին (լուսանկարներ, տեսանյութ)

Այս օրերին Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ամենահայտնի ավտոցուցահանդեսներից մեկը՝ «IAA2015»-ը (Internationale Automobil Ausstellung):

Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Մատիաս Գինտերը և Ռոման Բյուրկին, գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ու ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հետ միասին այսօր ներկա են եղել ցուցահանդեսին:

«Բորուսսիայի» ներկայացուցիչները հրավիրված են եղել «Opel» ընկերության կողմից: Վերջինս դորտմունդյան ակումբի գործընկերներից է:

Ցուցահանդեսին Opel»-ը ներկայացրել է «Opel Astra 2016»-ը:

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում