«Փյունիկը» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը

«Փյունիկը» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը

«Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի Սուպերգավաթի՝ «Փյունիկ» – «Միկա» հանդիպումը։

Գործող չեմպիոն «Փյունիկ» վստահ հաղթանակ տարավ և 5 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Սուպերգավաթը։

Առաջին կեսում Արթուր Քարտաշյանի և Ռազմիկ Հակոբյանի գոլերի շնորհիվ «Փյունիկը» առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 75-րդ րոպեին Դավիթ Մանոյանը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3:0:

«Փյունիկ» – «Միկա»՝ 3:0
Գոլերը՝ Քարտաշյան 35, Հակոբյան 38, Մանոյան 75

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում