Դիտակետում Լա Լիգան է

Դիտակետում Լա Լիգան է

«Ճտերն աշնանն են հաշվում» արտահայտությունը ֆուտբոլում նշանակում է, որ պետք է սպասել ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը: Իսպանիայի պարագայում պետք է մի փոքր ավելի սպասել, որովհետև պատուհանի փակվելուց հետո էլ հնարավոր են համալրումներ:

Ուսումնասիրելով իսպանական բարձրագույն առաջնության՝ Լա Լիգայի 20 ակումբներն իրենց գեղեցիկ, մինչև հունվար անփոփոխ վիճակում՝ պատասխանելու ենք հետևյալ հարցերին.

  • Որո՞նք են ամենատարեց և ամենաերիտասարդ թիմերը:
  • Ո՞ր թիմերը չէին գոյատևի լեգեոներների թվի խիստ սահմանափակման դեպքում:
  • Ո՞վ է սեփական սաների հաշվին սնվում, ո՞վ է սնում ամբողջ առաջնությունը:
  • Ո՞ր ակումբներն են իրենց կազմի կեսից ավելին թարմացրել:

Մի քանի նկատառում մինչև որ կխճճվենք թվերի մեջ.

1. Ուշադրության են արժանացել թիմերի հիմնական կազմերը: Տարբեր ակումբներում ֆուտբոլիստների քանակը տարբեր է, դրա համար էլ ամեն տեղ տոկոսային հաշվարկն ենք օգտագործելու: 

2. «Սան» հասկացությունը վեճի առարկա է: Իսպանայում այդ տերմինն այսպիսի բացատրություն ունի. ակումբի սան են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր առնվազն մեկ մրցաշրջան են անցկացրել երիտասարդական թիմում: Ուշադրություն՝ ոչ թե պահեստայինում, այլ հենց երիտասարդական կառույցում: Այսպիսով, Իսպանիայում նույն ֆուտբոլիստը կարող է 2 և ավելի ակումբի սան համարվել:

3. Լեգեոներ ասելով հասկանում ենք մեկին, ով Իսպանիայի հավաքականում հանդես գալ չի կարող: Իսպանիայի քաղաքացիության առկայությունը կամ բացակայությունը նշանակություն չունի:

4. Նորեկ  նշանակում է, որ ֆուտբոլիստը թիմի կազմում իր առաջին մրցաշրջանն է անցկացնում: Եթե նա անցյալ մրցաշրջանում վարձավճարի դիմաց է հանդես եկել թիմում, հիմա արդեն ձևակերպել է տեղափոխությունը, նորեկ չի համարվում: Սա պետք է հաշվի առնել հատկապես «Վալենսիայի» պարագայում: «Նորեկ» բառի տակ մտնում են նաև այն ֆուտբոլիստները, ովքեր մասնաճյուղերից առաջին անգամ հրավիրվում են գլխավոր թիմի կազմ: Այսինքն՝ պարտադիր չէ, որ նա անպայման տրանսֆերային ճանապարհով հայտնվի թիմում:

Հաշվարկ առաջին. Լա Լիգայի թիմերի միջին տարիքը

«Դեպորտիվո» – 28.4
«Ռայո Վալեյկանո» – 28.4
«Լաս Պալմաս» – 28
«Բետիս» – 27.5
«Լևանտե» – 27.1
«Սևիլյա» – 27.1
«Ատլետիկ» – 26.7
«Բարսելոնա» – 26.7
«Մալագա» – 26.4
«Ռեալ Սոսյեդադ» – 26.0
«Էյբար» – 26.0
«Ռեալ Մադրիդ» – 25.7
«Ատլետիկո» – 25.5
«Խետաֆե» – 25.3
«Գրանադա» – 25.1
«Վիլյառեալ» – 24.9
«Էսպանյոլ» – 24.9
«Սելտա» – 24.6
«Վալենսիա» – 24.2
«Սպորտինգ» – 23.5

Այն, որ «Բետիսն» առաջնության ամենաբարձր միջին տարիքն ունեցող ակումբը կլինի, պարզ էր դեռևս այս ամռանը նրանց տրանսֆերային ընկերությունն ուսումնասիրելու ժամանակ: Սեգունդայի թիմերն ընդհանրապես փորձում են «փորձառությունն» ընտրել, դրա համար էլ զարմանալի չէ, որ վերևի հորիզոնականներում մենք տեսնում ենք նախկին կամ ապագա սեգունդանտներին:

Այս միտումից դուրս է մնում «Սպորտինգը», սակայն սա մասամբ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ արգելքի տակ են եղել նրա տրանսֆերային գործողությունները: Նրանք ստիպված են եղել համալրվել ներքին ռեսուրսների հաշվին, այսինքն՝ տեղի տաղանդավոր երիտասարդների միջոցով: Վերջին մի քանի տարում լրջորեն թարմացվել է նաև «Էսպանյոլը»:  «Վալենսիան» հուսալիորեն նայում է ապագային: Նշենք, որ կադրային բարձր որակը չի ազդում երիտասարդ ֆուտբոլիստների ձեռքբերմանը:

Հաշվարկ երկրորդ. Լա Լիգայի թիմերում լեգեոներների տոկոսային հարաբերակցությունը

«Մալագա» – 80%
«Սևիլյա» – 68%
«Ատլետիկո» – 64%
«Ռեալ Մադրիդ»- 61%
«Բարսելոնա» – 58%
«Վալենսիա» – 58%
«Գրանադա» – 56%
«Սելտա» – 50%
«Բետիս» – 44%
«Խետաֆե» – 43%
«Ռայո Վալյեկանո» – 40%
«Վիլյառեալ» – 38%
«Դեպորտիվո» – 36%
«Էյբար» – 30%
«Էսպանյոլ» – 28%
«Լևանտե» – 26%
«Լաս Պալմաս» – 23%
«Ռեալ Սոսյեդադ» – 23%
«Սպորտինգ» – 21%
«Ատլետիկ» – 4%

Հնարավոր է` ֆուտբոլից հեռու մարդիկ էլ արդեն գիտեն, որ Բիլբաոյի «Ատլետիկը» համալրվում է միայն բասկյան արմատներ ունեցող ֆուտբոլիստներով, դրա համար էլ միանգամայն հասկանալի է, թե ինչու են նրանք համարվում Իսպանիայի ամենաազգային թիմը:  Բասկերից բացի ավանդույթի համաձայն ներքին կադրերի վրա շեշտադրում են կատարում իսպանական այն ակումբները, որոնք ֆինանսական պատճառներով չեն կարող իրենց լեգեոներների ձեռք բերել:

«Ռեալը» և «Բարսելոնան» անցյալ տասնամյակից հետո, երբ երկրում իսպանիզացման լոկոմոտիվներն էին (խոսքը քաղաքացիության մասին է, բնականաբար չենք շոշոփելու Կաստիլյայի և Կատալոնիայի քաղաքական հարցերը), դանդաղ, բայց վստահ քայլերով անցան դեպի լեգեոներների մեծամասնությանը:

Ընդհանուր առմամբ աղյուսակի վերին շարքերում Չեմպիոնների լիգայի թիմերն են ու նրանց մոտեցող «Մալագան»: «Մալագան» իսպանական լավ երիտասարդություն է հավաքել, իսկ արաբական ծագում ունեցող ղեկավարությունն ակադեմիային լավ է վերաբերում:

Հաշվարկ երրորդ. Լա Լիգայի թիմերի սաների քանակի տոկոսային հարաբերակցությունը

«Ատլետիկ» – 56%
«Բարսելոնա» – 50%
«Լաս Պալմաս» – 46%
«Ռեալ Սոսյեդադ» – 46%
«Սպորտինգ» – 42%
«Ռեալ Մադրիդ» – 30%
«Սելտա» – 25%
«Ատլետիկո» – 23%
«Վիլյառեալ» – 23%
«Էսպանյոլ» – 20%
«Բետիս» – 19%
«Լևանտե» – 17%
«Դեպորտիվո» – 16%
«Վալենսիա» – 12%
«Սևիլյա» – 12%
«Մալագա» – 8%
«Ռայո Վալյեկանո» – 8%
«Խետաֆե» – 4%
«Էյբար» – 4%
«Գրանադա» – 0%

Բավականին կանխատեսելի է. ազգային-հայրենասիրական բասկերն իրենց սաներին գնում են «Ռեալում» և «Բարսելոնայում» մի քանի տարի անցկացնելուց հետո, ինչպես նաև «Սպորտինգից» և «Լաս Պալմասից»:  Երբեմն կարող է զարմացնել «Վալենսիայի» և «Սևիլյայի» կազմում եղած սաների քանակը: Առաջինների մոտ լավ է աշխատում դպրոցը (ավելի ուշ կտեսնեք, թե որքան), բայց միայն հիմա է հնարավորություն հայտնվել բոլոր տաղանդավոր երիտասարդներին սեփական կազմում պահելու համար: «Սևիլյան» հետևյալ սկզբունքներով է աշխատում՝ գնում է արդեն այլ ակումբների ակադեմիաներում փորձառություն ձեռք բերած երիտասարդներին:

Հաշվարկ չորրորդ. Լա Լիգայի ակումբների սաների թիվն ամբողջ առաջնությունում: (Ինչպե՞ս կարդալ այս աղյուսակը. Լա լիգայում «Բարսելոնայում» կրթված 32 ֆուտբոլիստ է խաղում, նրանց 38 %-ն այսօր խաղում է «Բարսելոնայում»): 

«Բարսելոնա» – 32 – 38%
«Ռեալ Մադրիդ» – 30 – 23%
«Ատլետիկ» – 22 – 64%
«Ռեալ Սոսյեդադ» – 20 – 60%
«Վալենսիա» – 19 – 16%
«Ատլետիկո» – 17 – 29%
«Լաս Պալմաս» – 15 – 80%
«Վիլյառեալ» -13 – 46%
«Էսպանյոլ» – 13 – 38%
«Սևիլյա» – 11 – 27%
«Սելտա» – 11 – 45%
«Սպորտինգ» – 11 – 91%
«Ռայո Վալյեկանո» – 9 – 22%
«Բետիս» – 7 – 71%
«Լևանտե» – 6 – 67%
 «Մալագա» – 6 – 33%
«Խետաֆե» – 5 – 20%
«Դեպորտիվո» – 4 – 100%
«Գրանադա» – 1 – 0%
«Էյբար» – 1 – 100%

Կարելի է հետևություն անել, որ բասկերը սնվում են իրենց ակադեմիայով: «Լաս Պալմասի» երիտասարդությունը բացի նրանցից ուրիշ որևէ մեկին հարկավոր չէ: «Վալենսիայի» և «Ռեալի» սաներն էլ շրջում են առաջնության թիմերով:

Հաշվարկ հինգերորդ. Լա Լիգայի ակումբների թարմացման տոկոսները

«Էյբար» – 65%
«Գրանադա» – 56%
«Ռայո Վալյեկանո» – 48%
«Դեպորտիվո» – 44%
«Էսպանյոլ» – 44%
«Խետաֆե» – 43%
«Վիլյառեալ» – 42%
«Բետիս» – 41%
«Սևիլյա» – 40%
«Լևանտե» – 35%
«Ատլետիկո» – 32%
«Մալագա» – 32%
«Վալենսիա» – 31%
«Սելտա» – 30%
«Լաս Պալմաս» – 27%
«Ռեալ Սոսյեդադ» – 27%
«Ատլետիկ» – 24%
«Ռեալ Մադրիդ» – 22%
«Սպորտինգ» – 17%
«Բարսելոնա» – 8%

Ակումբներ կան, որ ավանդույթի համաձայն ամեն տարի, կարելի է ասել, նոր խումբ են հավաքում: Նախկինում այդ առումով աչքի էր ընկնում «Ռասինգը»: Այսօր նրան փոխարինում են «Էյբարը» և «Գրանադան»: «Գրանադայում» ֆուտբոլիստների «շրջանառությունը» բարձր տոկոս է կազմում, քանի որ ակումբի սեփականատերը Ջամպաոլո Պոցցոն է, ով ղեկավարում է նաև «Ուդինեզեն» և «Ուոթֆորդը»: Նույնիսկ հաշվելու իմաստ չկա, թե վերջին տարիներին «Ուդինեզեի» ֆուտբոլիստներից քանիսն է հասցրել փորձառություն ձեռք բերել Իսպանիայում: Բասկերը միշտ էլ զուսպ են կազմի համալրման հարցում: «Ռեալը» շեշտը դրեց մարզչի փոփոխության վրա, իսկ «Բարսելոնայի» ու «Սպորտինգի» մոտ տրանսֆերային արգելք կա:

Հաշվարկ վեցերորդ. Լա Լիգայի ակումբների վարձավճարի դիմաց ձեռքբերած ֆուտբոլիստների տոկոսները

«Գրանադա» – 36%
«Խեռաֆե» – 30%
«Էյբար» – 26%
«Դեպորտիվո» – 24%
«Մալագա» – 20%
«Ռայո Վալյեկանո» – 20%
«Էսպանյոլ» – 16%
«Սպորտինգ» – 13%
«Վիլյառեալ» – 12%
«Ռեալ Սոսյեդադ» – 12%
«Լևանտե» – 9%
«Սևիլյա» – 8%
«Ատլետիկո» – 5%
«Բետիս» – 4%
«Վալենսիա» – 4%
«Լաս Պալմաս» – 4%
«Ատլետիկ» – 0%
«Բարսելոնա» – 0%
«Ռեալ» – 0%
«Սելտա» – 0%

Վարձավճարը պատկառելի պարոնների համար չէ. մեկ տարի անց «Գրանադան», «Խետաֆեն» ու «Էյբարը» նորից կթարմացվեն:

Հաշվարկ յոթերորդ. Լա Լիգայի ակումբներում վետերանների (5 և ավելի տարի) տոկոսը

«Ատլետիկ» – 32%
«Ռեալ Սոսյեդադ» – 31%
«Ռեալ Մադրիդ» – 26%
«Բարսելոնա» – 21%
«Սպորտինգ» – 17%
«Ատլետիկո» -14%
«Վիլյառեալ» – 12%
«Դեպորտիվո» – 12%
«Էյբար» – 9%
«Լաս Պալմաս» – 8%
«Մալագա» – 8%
«Ռայո Վալյեկանո» – 8%
«Բետիս» – 7%
«Սելտա» – 5%
«Վալենսիա» – 4%
«Գրանադա» – 4%
Լևանտե» – 4%
«Էսպանյոլ» – 4%
«Սևիլյա» – 0%
«Խետաֆե» – 0%

Զարգացած կապիտալիզմի դարաշրջանում ոչ բոլորի գրպանին է հարմար սերունդների շարունակականությունը: «Վալենսիան» և «Սևիլյան» ժամանակին ստիպված են եղել ամեն օր վաճառել իրենց լեգենդներին: Արդյունքում այդ թիմերի կազմում գրեթե չեն մնացել ֆուտբոլիստներ, ովքեր 5 և ավելի տարի այնտեղ կխաղային: «Ռեալը» և «Բարսելոնան» Եվրոպայի ամենահարուստ ակումբներից են և կարող են «ՊՍԺ»-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և փողասեր մյուս ակումբների հետ վեճի բռնվել:

Գնահատենք Լա Լիգայի վետերաններին

5 տարի նույն ակումբում 

Իբայ Գոմես («Ատլետիկ»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Տյագու Մենդեշ («Ատլետիկո»), Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Սերժի Ռոբերտո («Բարսելոնա»), Ադրիանո («Բարսելոնա»), Խորխե Մոլինա («Բետիս»), Ռուբեն Կաստրո («Բետիս»), Սոֆիան Ֆեգուլի («Վալենսիա»), Մարիո («Վիլյառեալ»), Մաետո Մուսակյո («Վիլյառեալ»), Վիսենտե Գոմես («Լաս Պալմաս»), Խուանֆրան («Լևանտե»), Սերխիո Ալվարես («Սպորտինգ»), Միկել Արուաբարենա («Էյբար»):

6 տարի նույն ակումբում

Միկել Սան Խոսե («Ատլետիկ»), Օսկար դե Մարկոս («Ատլետիկ»), Իկեր Մունիաին («Ատլետիկ»), Կոկե («Ատլետիկո»), Դիեգո Մայնս («Գրանադա»), Խուան Դոմինգես («Դեպորտիվո»), Տիտո («Ռայո Վալեյկանո»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Ալվարո Արբելոա («Ռեալ Մադրիդ»), Ալբերտո դե լա Բելյա («Ռեալ Սոյեդադ»), Ուգո Մալյո («Սելտա»), Շաբի Իրուրետա («Էյբար»), Չավի Լոպես («Էսպանյոլ»):

7 տարի նույն ակումբում

Անդեր Իտուրասպե («Ատլետիկ»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Դանի Ալվես («Բարսելոնա»), Վելինգթոն («Մալագա»), Դուդա («Մալագա»), Դավիդ Կաբենյո («Ռայո Վալեյկանո»), Դավիդ Սուրուտուսա («Ռեալ Սոսյեդադ»), Իվան Կուելյար («Սպորտինգ»):

8 տարի նույն ակումբում

Գորկա Իրայսոս («Ատլետիկ»), Մարկել Սուսաետա («Ատլետիկ»), Լաուրե («Դեպորտիվո»), Պեպե («Ռեալ Մադրիդ»), Մարսելո («Ռեալ Մադրիդ»), Կարլոս Մարտինես («Ռեալ Սոյեդադ»), Մարկել Բերգարա («Ռեալ Սոյեդադ»), Ալբերտո Լորա («Սպորտինգ»), Ռոբերտո Կանելյա («Սպորտինգ»):

9 տարի նույն ակումբում

Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Յոն Անսոտեգի («Ռեալ Սոյեդադ»):

10 տարի նույն ակումբում

Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Միկել Գոնսալես («Ռեալ Սոյեդադ»), Իմանոլ Ագիրեչե («Ռեալ Սոյեդադ»):

11 տարի նույն ակումբում՝ Լեո Մեսսի («Բարսելոնա»):

12 տարի նույն ակումբում՝ Դավիդ Գարսիա («Լաս Պալմաս»), Շաբի Պիետրո («Ռեալ Սոյեդադ»):

13 տարի նույն ակումբում՝ Կարլոս Գուրպերգի («Ատլետիկ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»):

17 տարի նույն ակումբում՝ Մանուել Պաբլո («Դեպորտիվո»):

Օգտագործված աղբյուր՝ Sports.ru:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում