Աշոտ Բարսեղյան. Գիտենք՝ «Շիրակը» զորեղ մրցակից է

Աշոտ Բարսեղյան. Գիտենք՝ «Շիրակը» զորեղ մրցակից է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը մեկնարկելու է «Գանձասար-Կապան»-«Շիրակ» խաղով: Կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է սպասելիքներից:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա խաղից:

-Մենք շատ ենք հարգում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը և ամբողջ կոլեկտիվին: Գիտենք, որ նրանք բավականին զորեղ մրցակից են, դա նրանք ապացուցել են իրենց խաղով: Ինչպես մյուս խաղերի դեպքում, այս խաղին էլ պետք է շատ լրջությամբ մոտենանք և անենք հնարավոր ամեն բան հաղթելու համար:

-Կորուստներ կա՞ն:

-Ոչ: Հին կորուստներն են՝ Ուբեյմարն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Ճիշտ է՝ նրանք այն մարդիկ ենք, ովքեր շատ են անհրաժեշտ մեզ, բայց, ցավոք սրտի, նրանց վնասվածքները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ օգուտ տան:

-Արմեն Պետրոսյանը, ով նախորդ խաղում բացակայում էր, այս խաղում, հավանաբար, կլինի դաշտի կենտրոնում, այդ դեպքում Արթուր Ավագյանին մենք կտեսնենք դաշտի կենտրոնո՞ւմ, թե՞ ձախ եզրում:

-Ժամանակից շուտ չեմ ուզում ասել, վաղն ամեն ինչ պարզ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում