Մովսիսյան. Խոստանում եմ՝ կշարունակեմ գոլեր խփել

Մովսիսյան. Խոստանում եմ՝ կշարունակեմ գոլեր խփել

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Наш Футбол»-ին տված հարցազրույցում հիացմունքով է խոսել մոսկովյան ակումբի երկրպագուների մասին:

-Ես խաղացել եմ ԱՄՆ-ում, Դանիայում և այժմ Ռուսաստանում: Յուրաքանչյուր երկրում ինչ-որ յուրահատուկ բան եմ սովորել, ավելացրել եմ որակներս: Նախորդ մրցաշրջանում ես պարզապես խաղադաշտ էի դուրս գալիս և աշխատում էի, իսկ այս մրցաշրջանում վայելում եմ խաղը և թիմի շուրջ եղած մթնոլորտը: Անխոս, սա նաև երկրպագուների շնորհիվ է: Միանշանակ, «Սպարտակի» երկրպագուները Ռուսաստանում լավագույնն են և ամենապահանջկոտը: Խոստանում եմ՝ կշարունակեմ գոլեր խփել և ուրախացնել նրանց,-ասել է հայ հարձակվողը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանն այժմ ապաքինվում է ազդրի մկանային վնասվածքից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում