«Վալենսիան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի մեկնարկային խաղում «Վալենսիան» առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ: «Մեստալյա» մարզադաշտում կայացած խաղում «չղջիկները» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին. միակ գոլը 26-րդ րոպեին խփեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 9 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Գրանադան» մնաց 3 միավորով՝ 18-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վալենսիա» – «Գրանադա»՝ 1:0
Գոլը՝ Մուստաֆի 26՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում