Կապելո. Հարգում եմ Մանչինիին, Մոուրինյուին, Միխայելովիչին

Կապելո. Հարգում եմ Մանչինիին, Մոուրինյուին, Միխայելովիչին

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովասանքով է խոսել «Ինտերի», «Միլանի» և «Չելսիի» գլխավոր մարզիչների մասին:

-Ես հարգում եմ Ռոբերտո Մանչինիին: Կարծում եմ՝ նա շատ ուժեղ մասնագետ է: Նա կարողանում է ակումբի ղեկավարությանը համոզել գնել անհրաժեշտ ֆուտբոլիստին, բայց դրա հետ մեկտեղ կարողանում է աշխատել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր արդեն կան թիմում: 

Բացի այդ, ես հարգում եմ Մոուրինյուին, քանի որ նա միշտ ինչ-որ յուրահատուկ գաղափարներ է ունենում: Նա գիտի՝ ինչ է ցանկանում և ինչպես հասնել դրան: Նույն պատճառով ինձ դուր է գալիս Սինիշա Միխայելովիչը: Նրա հետ Դուբայում եմ շփվել և կարծում եմ՝ կարող է մեծ հաջողությունների հասնել,-Կապելոյի խոսքը մեջբերված է « Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում