«Գանձասար Կապանը» և «Շիրակը» ոչ-ոքի խաղացին

«Գանձասար Կապանը» և «Շիրակը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի առաջին հանդիպումը կայացավ Կապանում. մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար Կապանը» հյուրընկալել էր «Շիրակին»:

Թիմերը մեկական գոլ խփեցին. 34-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Դամիր Մեմովիչը, իսկ «Շիրակի» պատասխան գոլը մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին խփեց Գևորգ Հովհաննիսյանը:

Այս հանդիպումից հետո «Գանձասար Կապանն» ունի 15 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» մնաց երրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 14 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 8-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Շիրակ»՝ 1:1
Գոլը՝ Մեմովիչ 34՛ – Հովհաննիսյան 90+5՛

Լուսանկարները՝ «Գանձասար Կապանի» Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում