Աշոտ Բարսեղյան. Հիասթափությունը մեծ է

Աշոտ Բարսեղյան. Հիասթափությունը մեծ է

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Գանձասար Կապանը» ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ՝ պատասխան գնդակը բաց թողնելով 95-րդ րոպեին: Խաղից հետո կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը կիսվել է տպավորություններով:

-Ասելու բան էլ չկա, պետք է հաղթեինք… Ինձ համար հիմա մի փոքր դժվար է խոսելը, ամեն դեպքում շնորհավորում եմ երկու թիմերին էլ լավ խաղի համար, երկու թիմերն էլ գրոհում էին, ինչպես և կանխատեսում էինք, լարված հանդիպում ստացվեց: 1:0 հաշիվը ստիպում էր, որպեսզի մենք ավելի մեծ ուշադրություն դարձնենք պաշտպանությանը, բայց մի քանի վայրկյան չբավարարեց հաղթելու համար: Հավասար խաղ էր, բայց մենք պետք է ավելի շատ մտածենք, որովհետև այս խաղով կորցրինք երկու միավոր, ոչ թե վաստակեցինք մեկը,-մարզչի խոսքը փոխանցում է «Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունը:

– Հիասթափությունը մե՞ծ է

-Իհարկե, ընդամենը մեկ վայրկյան էր մնում ավարտին ու… Սա ֆուտբոլ է ու առաջին դեպքը չէ:

-Ի՞նչ ասացիք տղաներին:

-Դեռ չեմ հասցրել նրանց հետ խոսել, բայց նորից եմ ասում, սա ֆուտբոլ է… Ամենից շատը հենց տղաներն էին ուզում հաղթել, հաջողություն եմ մաղթում բոլորին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում