«Արարատը» կամային հաղթանակ տոնեց «Ուլիսի» նկատմամբ

«Արարատը» կամային հաղթանակ տոնեց «Ուլիսի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում հետնապահ «Ուլիսը» պարտվեց «Արարատին»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց1:2 հաշվով: «Ուլիսի» կազմում 14-րդ րոպեին հաշիվը բացեց Միլուտին Իվանովիչը, իսկ «Արարատի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրայան դե լա Ֆուենտեն:

Այս հաղթանակից հետո «Արարատն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» մնաց վերջին տեղում՝ ակտիվում ունենալով 1 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 8-րդ տուր

«Ուլիս» – «Արարատ»՝ 1:2
Գոլերը՝ Իվանովիչ 14՛ – Բրայան դե լա Ֆուենտե 66՛, 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում