«Սպարտակ»-«Զենիթ»՝ 2:2, Օզբիլիսը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Սպարտակ»-«Զենիթ»՝ 2:2, Օզբիլիսը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»: Մրցաշարային աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականում գտնվող թիմերի պայքարում արձանագրվեց 4 գոլ. «Սպարտակի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Զե Լուիշն ու Իվելին Պոպովը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Հալկն ու Արտյոմ Ձյուբան:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և հայտավորված չէր խաղին, իսկ Արազ Օզբիլիսը 77-րդ րոպեին փոխարինեց Զե Լուիշին:

Այս հանդիպումից հետո «Զենիթն» ունի 18 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը» մնաց չորրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 17 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Սպարտակ» – «Զենիթ»՝ 2:2
Գոլերը՝ Զե Լուիշ 6՛, Պոպով 70՛ – Հալկ 27՛, Ձյուբա 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում