«Ռոման» ջախջախեց «Կարպիին» (տեսանյութ)

«Ռոման» ջախջախեց «Կարպիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Կարպիի» նկատմամբ: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի ընկան Կոստաս Մանոլասը, Միրալեմ Պյանիչը, Ժերվինյոն, Մոհամեդ Սալահը և Լյուկ Դինը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Մարկո Բորյելոն:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Կարպին» 19-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 2 միավոր:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռոմա» – «Կարպի»՝ 5:1
Գոլերը՝ Մանոլաս 24՛, Պյանիչ 28՛, Ժերվինյո 31՛, Սալահ 51՛, Դին 68՛ – Բորյելո 34՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում