Հեմիլթոնը հաղթել է Ճապոնիայի Գրան պրիում
27/09/2015 12:42
Նմանատիպ
«Մերսեդեսի» ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը հաղթանակ է տարել «Ֆորմուլա 1»-ի Ճապոնիայի Գրան պրիում: «Մերսեդեսի» մյուս արշավորդ Նիկո Ռոսբերգը վերջնագիծը հաստել է երկրորդը, իսկ լավագույն եռյակն ու 4-րդ հորիզոնականը զբաղեցրել են «Ֆերրարիի» ավտոարշավորդներ Սեբաստիան Ֆետելն ու Կիմի Ռայկոնենը։
Առաջինը վերջնագիծը հատած տասը մարզիկներն են՝
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») – 53 շրջան
2. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +18,964
3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +20,850
4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +33,768
5. Վալտերի Բոթաս («Ուիլյամս») +36,746
6. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +55,559
7. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +1.12,298
8. Պաստոր Մալդոնադո («Լոտուս») +1.13,575
9. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +1.35,315
10. Կարլոս Սայնս («Տորո Ռոսո») +1 շրջան
Հետևեք մեզ նաև Telegram-ում