«Ջենոան» նվազագույն հաշվով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

«Ջենոան» նվազագույն հաշվով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Ջենոային»: «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց միայն մեկ գոլ. 10-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Բլերիմ Ջեմաիլին:

Նշենք, որ 42-րդ րոպեից սկսած հյուրերը խաղում էին 10 հոգով. երկու դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ալեսիո Ռոմանյոլին:

Այս հաղթանակից հետո «Ջենոան» ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 9 միավորով՝ 9-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ջենոա» – «Միլան»՝ 1:0
Գոլը՝ Ջեմաիլի 10՛
Հեռացում՝ Ռոմանյոլի 42՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում