«Փյունիկը» հաղթեց առաջատար «Ալաշկերտին»

«Փյունիկը» հաղթեց առաջատար «Ալաշկերտին»

«Փյունիկը» հաղթանակով սկսեց Հայատանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը:

Առաջնության 8-րդ տուրում Սարգիս Հովսեփյանի սաներն արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթանակ տոնեցին մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտի» նկատմամբ: «Փյունիկի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ղուկաս Պողոսյանը, մեկ գոլ էլ խփեց Վարդան Պողոսյանը, իսկ «Ալաշկերտի» միակ գնդակը հեղինակեց Միհրան Մանասյանը:

Չնայած արտությանը՝ «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 17 միավոր, իսկ «Փյունիկն» այժմ ունի 14 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 8-րդ տուր

«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 1:4
Գոլերը՝ Մանասյան 58՛ – Ղ. Պողոսյան 1՛, 66՛, 90′, Վ. Պողոսյան 40՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում