Տոտտին բաց կթողնի մեկ ամիս

Տոտտին բաց կթողնի մեկ ամիս

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին վնասվածքի պատճառով չի կարողանա առաջիկա մեկ ամսվա ընթացքում խաղադաշտ դուրս գալ: Այս մասին հաղորդում է «Football Italia»-ն:

39-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Կարպիի» հետ խաղի (5:1) 46-րդ րոպեին, սակայն 10 րոպե անց վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆրանչեսկո Տոտտին մասնակցել է 3 խաղի, խփել է 1 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում