Մովսիսյանի և Զե Լուիշի վիճակի մասին տեղեկություններ կլինեն սեպտեմբերի 29-ին

Մովսիսյանի և Զե Լուիշի վիճակի մասին տեղեկություններ կլինեն սեպտեմբերի 29-ին

Ինչպես հայտնի է դարձել ռուսական «Чемпионат»-ին, վաղը տեղեկություններ կլինեն այն մասին, թե ինչ վիճակում են «Սպարտակի» հարձակվողներ Յուրա Մովսիսյանն ու Զե Լուիշը։

Մովսիսյանը ազդրի վնասվածք էր ստացել ՌՊԼ 8-րդ տուրի՝ «Ռոստովի» դեմ խաղում։ Այսօր հաղորդվել է, որ Զե Լուիշը ազդրի հետին վերնամասի վնասվածքի պատճառով մոտ մեկ ամսով դուրս է մնացել շարքից։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Զենիթի» հետ 10-րդ տուրի խաղում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում