Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը

Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը

Սեպտեմբերի 29-ին կայանալու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի E, F, G, H խմբերի հանդիպումները: Բոլոր խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

E խումբ

«Բարսելոնա» – «Բայեր Լևերկուզեն»
ԲԱՏԷ – «Ռոմա»

Այս տուրից առաջ «Բայերն» ունի 3 միավոր, «Բարսելոնան» և «Ռոման»՝ մեկական, իսկ ԲԱՏԷ-ի միավոր չի վաստակել:

F խումբ

«Բավարիա» – «Դինամո Զագրեբ»
«Արսենալ» – «Օլիմպիակոս»

F խմբում առաջին տուրում «Բավարիան» հաղթել է «Օլիմպիակոսին», իսկ Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ:

G խումբ

«Մաքքաբի» – «Դինամո Կիև» 
«Պորտու» – «Չելսի»

Այս խմբի առաջատարը «Չելսին» է, որն առաջին տուրում հաղթել է «Մաքքաբիին», իսկ «Պորտուն» և Կիևի «Դինամոն» առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել:

H խումբ

«Օլիմպիկ Լիոն» – «Վալենսիա»
«Զենիթ» – «Գենտ»

H խմբի առաջին տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ պարտվել է «Զենիթին», իսկ «Լիոնը» ոչ-ոքի է խաղացել «Գենտի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում