«Գանձասար Կապան-2»-ի կազմում «Շիրակի» դեմ 15 տարեկան 4 ֆուտբոլիստ է խաղացել

«Գանձասար Կապան-2»-ի կազմում «Շիրակի» դեմ 15 տարեկան 4 ֆուտբոլիստ է խաղացել

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրում «Գանձասար Կապան-2»-ը 1:1 է խաղացել «Շիրակ-2»-ի հետ:

Այդ հանդիպմանը «Գանձասար Կապան-2»-ի մեկնարկային կազմում եղել են 2000 թվականին ծնված 4 ֆուտբոլիստներ. տարիքակից ևս 3 ֆուտբոլիստներ եղել են պահեստայինների թվում:

Կապանյան թիմի Facebook-յան էջին տված հարցազրույցում այդ առիթով խոսել է «Գանձասար Կապանի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Մանուչարյանը.

«Լավ տպավորություններ ունեմ, մենք շատ երիտասարդ թիմով էինք հանդես գալիս, այսօր հայտավորված էր 2000 թվականի ծնված 7 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը մեկնարկային կազմում էին: Տղաների կատարած աշխատանքի էլ գոհ եմ: Կարծում եմ, որ սա խաղի տրամաբանական հանգուցալուծումն էր, չնայած, որ «Շիրակ-2»-ը տարածքային առավելություն ուներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում