Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ, Զե Լուիշը մեկ ամիս կբացակայի

Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ, Զե Լուիշը մեկ ամիս կբացակայի

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Զե Լուիշը, ով վնասվածք էր ստացել ՌՊԼ 10-րդ տուրի՝ «Զենիթի» հետ տնային խաղում (2:2), բուժման կուրս է անցնում։ Ֆուտբոլիստը ազդրի մկանների միկրոպատռվածք ունի, որի վերականգնման համար չորս շաբաթ կպահանջվի։ Այս մասին հայտնում է «կարմրասպիտակների» պաշտոնական կայքը։

Հարձակվող Յուրա Մովսիսյանն ապաքինվել է 8-րդ տուրում ստացած վնասվածքից և սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Մովսիսյանն ու ևս մի քանի՝ նոր ապաքինված ֆուտբոլիստներ մասնակցել են մարզման վերջնամասին։

.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում