ՉԼ. «Բարսելոնայի», «Բավարիայի» հաղթանակները, «Չելսիի» ու «Արսենալի» պարտությունները և օրվա մյուս արդյունքները (տեսանյութ)

ՉԼ. «Բարսելոնայի», «Բավարիայի» հաղթանակները, «Չելսիի» ու «Արսենալի» պարտությունները և օրվա մյուս արդյունքները (տեսանյութ)

Սեպտեմբերի 29-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի E, F, G, H խմբերի հանդիպումները:

Խաղային օրվա ընթացքում գրանցվեցին անակնկալներ. «Ռոման» արտագնա խաղում պարտվեց «ԲԱՏԷ»-ին, գործող գավաթակիր «Բարսելոնան» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տոնեց «Բայերի» նկատմամբ, «Արսենալը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, իսկ ահա «Բավարիան» սպասված ու ջախջախիչ հաղթանակ տոնեց Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ: Խաղային օրվա բոլոր արդյունքները ներկայացված են ստորև:

E խումբ

«Բարսելոնա» – «Բայեր Լևերկուզեն»՝ 2:1
Գոլը՝ Սերխի Ռոբերտո 80՛, Լուիս Սուարես 82՛- Կիրիակոս Պապադոպուլոս 21՛

ԲԱՏԷ – «Ռոմա»՝ 3:2
Գոլերը՝ Ստասևիչ 8՛, Մլադենովիչ 12՛, 30՛ – Ժերվինյո 66՛, Տորոսիդիս 82՛

Այս տուրից հետո «Բարսելոնան» 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «ԲԱՏԷ»-ն և «Բայերն» ունեն 3 միավոր, իսկ «Ռոման»՝ 1:

F խումբ

«Բավարիա» – «Դինամո Զագրեբ»՝ 5:0
Գոլերը՝ Դուգլաս Կոստա 13՛, Ռոբերտ Լևանդովսկի 21՛, 28՛, 55՛, Մարիո Գյոտցե 25′

«Արսենալ» – «Օլիմպիակոս»՝ 2:3
Գոլերը՝ Թեո Ուոլքոտ 35՛, Ալեքսիս Սանչես 65՛ – Պարդո 33՛, Դավիդ Օսպինա 40՛/ինքնագոլ, Ֆինբոգասոն 66՛

Այժմ «Բավարիան» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Օլիմպիակոսը» և «Դինամոն» ունեն 3 միավոր, իսկ «Արսենալը» դեռ միավոր չի վաստակել:

G խումբ

«Մաքքաբի» – «Դինամո Կիև»՝ 0:2
Գոլերը՝ Յարմոլենկո 4՛, Ժունիոր Մորաես 50՛

«Պորտու» – «Չելսի»՝ 2:1
Գոլերը՝ Անդրե 39՛, Մայկոն 52՛ – Վիլլիան 45+2՛

Երկրորդ տուրից հետո G խմբում Կիևի «Դինամոն» և «Պորտուն» ունեն 4-ական միավոր, «Չելսին» մնաց 3 միավորով, իսկ «Մաքքաբին» դեռ միավոր չի վաստակել:

H խումբ

«Լիոն» – «Վալենսիա»՝ 0:1
Գոլը՝ Ֆեգուլի 42՛

«Զենիթ» – «Գենտ»՝ 2:1
Գոլերը՝ Ձյուբա 35՛, Շատով 67՛ – Մատտոն 56՛

Այժմ «Զենիթն» ունի 6 միավոր և գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, «Վալենսիան» ունի 3 միավոր, իսկ «Լիոնը» և «Գենտը»՝ մեկական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում