Տեղի է ունեցել «Օլիմպավանի» բացման արարողությունը (ֆոտոշարք)

Տեղի է ունեցել «Օլիմպավանի» բացման արարողությունը (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նշեց հիմնադրման 25 ամյակը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ազգային օլիմպիական կոմիտների նախագահներ, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և այլք:

25-ամյակի արարողությունների առաջին կանգառը Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀԱՕԿ նոր կառույցն էր՝ «Օլիմպավանը»:

ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրեցին նորկառույց «Օլիմպավանի» կարմիր ժապավենը: Բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ  Աբրահամյանը։

Մինչ այդ Պատրիկ Հիկեն և շեյխ Ահմեդ ալ Սաբահը անվանական եղևնիներ էին տնկել «Օլիմպավանի» բակում:

Հյուրերը ծանոթացան «Օլիմպիվանի» շենքին, իսկ ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին նվիրեց ԵՕԿ օլիմպիական հուշանվեր՝ նշելով, որ ուրախ է շեյխ Ահմեդ ալ Սաբահի հետ մասնակցել «Օլիմպավանի» բացմանը.

«Ես ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ մեկ տարի առաջ եմ այստեղ եղել և չեմ հավատում, որ այս հսկայկան շինարարությունը հասցվել է ավարտին: Շնորհավորում եմ բոլորին և ՀԱՕԿ նախագահին»,- ասաց Պատրիկ Հիկեն:

Դավթաշեն վարաչական շրջանում կառուցված «Օլիմպիավանը» ունի մոտ 7500 քմ. մակերես: Բացի ՀԱՕԿ վարչական շենքից, այնտեղ են կան ձյուդոյի, թաեքվանդոյի, բռնցաքամարտի, ըմշամարտի, ծանրամարտի, խաղային և ջրային մարզաձևերի մարզադահլիճներ, սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոններ, հյուրանոց, որը կարող է միաժամանակ հյուրընկալել մոտ 350 մարզիկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում