Յուրա Մովսիսյանը լիարժեք մարզում է անցկացրել

Յուրա Մովսիսյանը լիարժեք մարզում է անցկացրել

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից ապաքինվել է և մարզվում է ընդհանուր խմբում։ Երեկ Յուրան միացել էր մարզման վերջնամասին, իսկ այսօր լիարժեք մարզում է անցկացրել թիմակիցների հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Թիմի մի քանի ֆուտբոլիստներ ֆիզպատրաստության մարզչի հսկողությամբ անհատական ռեժիմով են մարզվել։ Նրանց թվում են պաշտպան Վլադիմիր Գրանատը, կիսապաշտպաններ Ռոմուլոն և Կվինսի Պրոմեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում