Նեստա. «Միլանը» շուտով կրկին թոփ-ակումբ կլինի

Նեստա. «Միլանը» շուտով կրկին թոփ-ակումբ կլինի

Իտալական «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան վստահ է, որ թիմը կրկին կվերադառնա նախկին բարձր մակարդակին։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում թիմն զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը, իսկ ընթացիկ մրցաշրջանում Սինիշա Միխայլովիչի գլխավորությամբ մեկնարկային 6 տուրերում երեքական հաղթանակ ու պարտություն ունի։

-Սինիշան գիտի՝ ինչ է ֆուտբոլը, և «Միլանը» նրա համար գերազանց հնարավորություն է։ Թիմում շատ բան է փոխվել այս մրցաշրջանում, ֆուտբոլիստներին ժամանակ է պետք հասկանալու, որ իրենք թիմ են։ «Միլանում» լավ ֆուտբոլիստներ են հավաքված, նրանք շուտով թիմին թոփ-մակարդակ կվերադարձնեն,-ասել է Նեստան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում