Բեքհեմը նշել է՝ Չեմպիոնների լիգայում որ թիմերին է երկրպագում

Բեքհեմը նշել է՝ Չեմպիոնների լիգայում որ թիմերին է երկրպագում

«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», «Պարի Սեն Ժերմենի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը նշել է, թե որ թիմերին է երկրպագում Չեմպիոնների լիգայում:

-Տարբերություն կա, թե ես որ թիմերին եմ երկրպագում և որ թիմը, իմ կարծիքով, կհաղթի Չեմպիոնների լիգայում: Չնայած, կարող է այնպես ստացվել, որ տարբերություն չլինի: Ես կնշեմ «Մանչեսթեր Յունայթեդի», «Պարի Սեն Ժերմենի» և «Միլանի» անունները: Ցանկանում եմ այս թիմերից որևէ մեկին տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթակրի կարգավիճակում,-Բեքհեմի խոսքը մեջբերված է «Sport360»-ից:

Ուշագրավ է, որ Բեքհեմը տվել է «Միլանի» անունը՝ չնայած վերջինս Իտալիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը և չի մասնակցում ՉԼ-ի ընթացիկ խաղարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում