Ջոկովիչը և Նադալը ժամանել են Թայլանդ (ֆոտոշարք)

Ջոկովիչը և Նադալը ժամանել են Թայլանդ (ֆոտոշարք)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հոկտեմբերի 2-ին ցուցադրական խաղ են անցկացնելու Բանգկոկում (Թայլանդ): Սերբ և իսպանացի թենիսիստներն արդեն ժամանել են Բանգկոկ, որտեղ ջերմ ընդունելության են արժանացել: «Hua Mark Indoor Stadium»-ում կայանալիք խաղի բոլոր՝ 6500 տոմսերը վաճառվել են:

Հավելենք, որ Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը մրցել են 44 անգամ. 23 անգամ հաղթել է Նադալը, 21 անգամ՝ Ջոկովիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում