Չեմպիոնների լիգայում Բեքհեմը երկրպագում է «Միլանին» (ծաղրանկար)

Չեմպիոնների լիգայում Բեքհեմը երկրպագում է «Միլանին» (ծաղրանկար)

Արդեն տեղեկացրել ենք, որ լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը նշել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդին», «Պարի Սեն Ժերմենին» և «Միլանին», որը չի մասնակցում մրցաշարին:

Իտալիայի նախորդ առաջնությունում «Միլանը» զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը և զրկվեց Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից: Ինչպես երևում է, Բեքհեմն այդ մասին տեղյակ չի եղել կամ մոռացել է:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքն այս թեմայով է. Բեքհեմը Չեմպիոնների լիգայում, դատարկ մարզադաշտում երկրպագում է «Միլանին», որն իրականում չի մասնակցում մրցաշարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում