Իկարդի. Ես վատ տղա չեմ և չեմ շփվում Բալոտելիի հետ

Իկարդի. Ես վատ տղա չեմ և չեմ շփվում Բալոտելիի հետ

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի ցանկանում, որ իրեն համեմատեն «Միլանի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիի հետ:

-Մարդիկ հիմարություն են մտածում՝ «Իկարդին վատ տղա է», ինչի արդյունքում էլ սկսել են ինձ համեմատել Բալոտելիի հետ: Երբեք չեմ շփվել Բալոտելիի հետ, նրա հետ ծանոթ չեմ: Չեմ կարծում, որ մենք նման ենք:

Հասկանում եմ, որ հանրության ուշադրության կենտրոնում եմ և ինձ համապատասխան ձևով եմ պահում, բայց ինձ չեն հետաքրքրում շշուկները. դրանք որոշ մարդկանց կյանքի մի մասն են, բայց ոչ իմ,-Իկարդիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում