«Ռոման» 43 մլն եվրոյով գնել է Սալահի, Ջեկոյի և Ֆալկեի տրանսֆերները

«Ռոման» 43 մլն եվրոյով գնել է Սալահի, Ջեկոյի և Ֆալկեի տրանսֆերները

«Ռոման» հրապարակել է 2014-15թթ. մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և տեղեկացրել է, որ գնել է ավելի վաղ վարձակալված ֆուտբոլիստներ Մոհամեդ Սալահի («Չելսի»), Յագո Ֆալկեի («Ջենոա») և Էդին Ջեկոյի («Մանչեսթեր Սիթիի») տրանսֆերները: Գործարքը կայացել է, քանի որ ֆուտբոլիստները կատարել են պայմանագրով սահմանված առաջին երկու ամիսների պարտավորությունները:

«La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ այս ֆուտբոլիստների տրանսֆերների համար «Ռոմայի» ղեկավարությունը վճարել է 43 մլն եվրո. 20 մլն եվրո (5 մլն եվրո վարձակալություն + 15 մլն եվրո գնում)՝ Սալահի համար, 15 մլն եվրո (4 +11)՝ Ջեկոյի և 8 մլն եվրո՝ Ֆալկեի (1+7) համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում