Մովսիսյանը կարող է մասնակցել «Մորդովիայի» հետ խաղին

Մովսիսյանը կարող է մասնակցել «Մորդովիայի» հետ խաղին

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը լիովին ապաքինվել է Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Ռոստովի» դեմ խաղում ստացած ազդրի մկանային վնասվածքից և կարող է մասնակցել 11-րդ տուրի՝ «Մորդովիայի» հետ խաղին: Մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Մովսիսյանին և ևս 17 ֆուտբոլիստի հայտավորել է Սարանսկում կայանալիք խաղին:

«Սպարտակի» հայտացուցակը՝ Արտյոմ Ռեբրով, Անտոն Միտրյուշկին, Սերգեյ Պարշիվլյուկ, Եվգենի Մակեև, Վլադիմիր Գրանատ, Սալվատորե Բոկետի, Սերդար Տասկի, Կոմբարով եղբայրներ, Ռոմալո, Ռոման Շիրոկով, Իվելին Պոպով, Արազ Օզբիլիս, Զելիմխան Բակաև, Ալեքսանդր Զոտով, Կվինսի Պրոմես, Յուրա Մովսիսյան, Ալեքսանդր Կոզլով:

«Սպարտակի» ֆուտբոլիստներից Զե Լուիշը, Ջանոն և Դենիս Գլուշակովը շարունակում են ապաքինվել վնասվածքներից և թիմի հետ չեն մեկնել Սարանսկ:

«Մորդովիա»-«Սպարտակ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:30-ին: Այս խաղից առաջ «Սպարտակն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Մորդովիան» 13-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում