«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալեց «Փյունիկին»։

Առաջին կեսում մի քանի վտանգավոր պահեր եղան, սակայն կողմերին չհաջողվեց հաշիվը բացել։ Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին հեղինակեց Լևոն Հայրապետյանը՝ վստահ իրացնելով տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով մեկ միավորով, իսկ «Բանանցը» մնաց 7 միավորով՝ 7-րդ տեղում։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 9-րդ տուր

«Բանանց» – «Փյունիկ»՝ 0:1
Գոլը՝ Հայրապետյան 70՛/11-մետրանոց

 

Դիտեք թե ինչպես է Լեւոնը գրավում Ստեփան Ղազարյանի դարպասը։Watch Levon Airapetian’s goal!!

Posted by FC Pyunik on Saturday, 3 October 2015

Հետևեք մեզ նաև Telegram-ում