Մովսիսյանի օգնությամբ «Սպարտակը» հաղթեց «Մորդովիային» (տեսանյութ)

Մովսիսյանի օգնությամբ «Սպարտակը» հաղթեց «Մորդովիային» (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Մորդովիային»։ Սարանսկի «Ստարտ» մարզադաշտում կայացած խաղում մոսկովյան թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց․ հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո դաշտի տերերի դարպասը գրավեց Իվելին Պոպովը։

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Մորդովիան» մնաց 7 միավորով՝ 14-րդ տեղում։

Յուրա Մովսիսյանը, ով ազդրի մկանային վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղին մասնակցեց, 59-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ալեքսանդր Զոտովին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում չէր, սակայն 67-րդ րոպեին փոխարինեց Պոպովին և բավականին լավ հանդես եկավ։

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Մորդովիա» – «Սպարտակ»՝ 0։1
Գոլը՝ Պոպով 4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում