«Գանձասար Կապանը» և «Ալաշկերտը» հաղթողին չորոշեցին

«Գանձասար Կապանը» և «Ալաշկերտը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Գանձասար Կապանին»։

Կապանի «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գնդակ խփեցին, իսկ «Ալաշկերտը» խաղն ավարտեց 9 հոգով․ խաղադաշտից հեռացվեցին Ֆոֆան Սեկուն և Վահագն Մինասյանը։ «Գանձասար Կապանի» գոլերը խփեցին Լուբամբո Մուսոնդա և Ացամազ Բուրաև, իսկ Աբրահամ Խաշմանյանի սաներից աչքի ընկան Միհրան Մանասյանն ու Հեբերը։

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտն» ունի 18 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասար Կապանը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 16 միավոր։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 9-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Ալաշկերտ»՝ 2։2
Գոլերը՝ Մուսոնդա 29՛, Բուրաև 77՛ – Մանասյան 33՛, Հեբեր 36՛
Հեռացումներ՝ Սեկու 38՛, Մինասյան 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում