Օզբիլիսը մարզաշապիկը նվիրել է լուսանկարչուհուն, ում հարվածել էր գնդակով (լուսանկար)

Օզբիլիսը մարզաշապիկը նվիրել է լուսանկարչուհուն, ում հարվածել էր գնդակով (լուսանկար)

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Մորդովիա»-«Սպարտակ» (0:1) հանդիպման ընդմիջման ժամանակ մոսկովյան թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պատահաբար հարվածել է «Սպարտակի» երկրպագուական «Ֆրատրիա» ակումբի լուսանկարչուհու գլխին։

Օզբիլիսն անմիջապես մոտեցել և ներողություն է խնդրել աղջկանից, իսկ հանդիպումից հետո նրան է նվիրել իր մարզաշապիկը։ 



Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում չէր և միայն 67-րդ րոպեին փոխարինեց հաղթական գոլի հեղինակ դարձած Իվելին Պոպովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում