Ալենիչև․ Մովսիսյանը և Պրոմեսը խաղում էին թեթև վնասվածքներով

Ալենիչև․ Մովսիսյանը և Պրոմեսը խաղում էին թեթև վնասվածքներով

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը գոհ է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Մորդովիայի» նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակից։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ալենիչևը տեղեկացրել է, որ ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածքներով են մասնակցել հանդիպմանը։ 

-Գոհ եմ արդյունքից։ Գոհ եմ նաև պաշտպանության խաղից։ Մենք մրցակցին գրեթե հնարավորություն չտվեցինք՝ բացառությամբ առաջին խաղակեսի մեկ դրվագի։ Չնայած հարձակման գծում շատ պահեր չունեցանք, դրանցից մեկը կարողացանք օգտագործել։ Եվս երկու դեպքում կարող էինք գոլ խփել։

Խոստովանում եմ՝ հանդիպումից առաջ անհանգստանում էի տղաների տրամադրվածության համար, չէ՞ որ արդեն վաղը թիմի շատ ֆուտբոլիստներ միանալու են իրենց ազգային հավաքականներին։ Բայց թիմն այսօր ապրեց խաղով, ցանկացած լավ ֆուտբոլ ցուցադրել և հասնել հաղթանակի։ Գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի արտագնա խաղից 3 միավոր ենք տանում։

Հանդիպման ընթացքում Պոպովը ցավեր ուներ, որոշեցինք չսպասել և փոխարինել նրան։ Թեթև վնասվածքներով էին խաղում նաև Յուրա Մովսիսյանը և Պրոմեսը։ Ուրախ եմ, որ նրանցից ոչ ոք լուրջ վնասվածք չստացավ,-Ալենիչևի խոսքերը մեջբերված են մոսկովյան ակումբի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում