Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Պալերմոյին»: «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց 6 գոլ. դաշտի տերերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Ալբերտո Ջիլարդինոն և Ջանկարլո Գոնսալեսը, իսկ «գայլերի» կազմում գոլերը խփեցին Միրալեմ Պյանիչը, Ալեսանդրո Ֆլորենցին, Ժերվինյոն էլ դուբլ ձևակերպեց:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Պալերմոն» 12-րդ տեղում է` ակտիվում ունենալով 7 միավոր:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Պալերմո» – «Ռոմա»` 2:4
Գոլերը` Ջիլարդինո 58′, Գոնսալես 90+1′ – Պյանիչ 2′, Ֆլորենցի 13′, Ժերվինյո 27′, 90+2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում