«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին» (տեսանյութ)

«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մրցաշարային աղյուսակի հետնապահ «Ուլիսը» հյուրընկալել էր «Շիրակին»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին. միակ գոլը 55-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո խփեց Գոռ Մալաքյանը:

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 17 միավոր և «Փյունիկի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Ուլիսը» մնաց 1 միավորով` վերջին հորիզոնականում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 9-րդ տուր

«Ուլիս» – «Շիրակ»` 0:1
Գոլը` Մալաքյան 55′

Հետևեք մեզ նաև Telegram-ում