«Ատլետիկը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Ատլետիկը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկը» հյուրընկալել էր «Վալենսիային»: Բիլբաոյի «Սամ Մամես» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: 20-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Դանի Պարեխոն, իսկ դաշտի տերերի կազմում աչքի ընկան Էմերիկ Լապորտը, Մարկել Սուսաետան և Արից Ադուրիսը:

Այս հաղթանակից հետո «Ատլետիկն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» մնաց 9 միավորով` 7-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ատլետիկ» – «Վալենսիա»` 3:1
Գոլերը` Լապորտ 34′, Սուսաետա 60′, Ադուրիս 69′ – Պարեխո 20′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում