Գագիկ Սիմոնյան. Թիմը խաղային ձեռագիր է ձեռք բերել

Գագիկ Սիմոնյան. Թիմը խաղային ձեռագիր է ձեռք բերել

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում հետնապահ «Ուլիսը» հերթական պարտությունը կրեց` նվազագույն հաշվով զիջելով Գյումրու «Շիրակին»: Խաղից հետո «Ուլիսի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սիմոնյանն ասաց, որ թիմը կրկին պատժվեց է գոլ չխփելու պատճառով.

«Ինչ կարող եմ ասել. բախտը երես է թեքել մեզանից: Դարպասապահի հետ մեն-մենակ են դուրս գալիս ու չեն կարողանում գրավել դարպասը: Ֆուտբոլային օրենք է՝ չես խփում դու, խփում են քեզ»,-ասաց Սիմոնյանը:

Գագիկ Սիմոնյանի կարծիքով, «Ուլիսը» սկսել է ավելի թիմային խաղ ցուցադրել. «Աստիճանաբար սկսում ենք հաջող հանդես գալ: Թիմը խաղային ձեռագիր է ձեռք բերել, մնում է գոլեր խփենք: Նախորդ խաղում Էդգար Հարությունյանն ուներ գոլ խփելու հնարավորություն, սակայն չկարողացավ: Լարվածությունը շատ է, նա լավ և արագ ֆուտբոլիստ է, մնում է կարողանա գոլեր խփել»:

«Ուլիսի» գլխավոր մարզիչը հավելեց, որ առաջնությունում երկշաբաթյա դադարը կօգտագործեն թիմի ֆունկցիոնալ վիճակը շտկելու և առաջիկա խաղերին լավ նախապատրաստվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում